Thursday, January 15, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Երեւան քաղաքի համայնքների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Հանդիպման թեման ՀՀ սփյուռքի նախարարության «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրի շրջանակներում համահայկական կազմակերպությունների, դպրոցների եւ այլ կառույցների միջոցով Սփյուռքի տարբեր գաղթօջախներից 14-25 տարեկան երիտասարդների այցելության կազմակերպումն էՀայաստան: Ծրագիրը հնարավորություն կտա նպաստել նոր շփումների, կապերի եւ հարաբերությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ կխթանի մասնակիցների հայերենի իմացության մակարդակի բարձրացմանը: Սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելու են հայ ընտանիքները: Այս հարցում նախարարությունը սերտորեն համագործակցում է Երեւան քաղաքի թաղապետարանների, ինչպես նաեւ հարակից չորս մարզերի մարզպետարանների հետ: Սփյուռքի նախարարը համայնքների ղեկավարներին ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին` կապված կազմակերպչական աշխատանքների հետ եւ նշեց, որ ակնկալում է նրանց օժանդակությունը այս կարեւոր եւ պատասխանատու գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչեւ ս/թ փետրվարի վերջ ճշտել եւ նախարարությանը ներկայացնել բոլոր այն ընտանիքների տվյալները, որոնք պատրաստակամություն կհայտնեն հյուրընկալել սփյուռքահայ պատանիներին եւ երիտասարդներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 14.01.2009թ.

No comments: