«Ազատություն». 14-1-2009- Խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու պատրաստակամության մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի որակմամբ` «բլեֆ է, սուտ», քանի որ «իշխանությունը երբեք չի կտրի այն գերանը, որի վրա նստած է»:
Լրագրողների հետ հանդիպմանը նախկին վարչապետը նաեւ «անհեթեթ» անվանեց հարկային վարչարարությունը բարելավելու իշխանության մտադրությունը, քանի որ 2009 թվականին, երբ «աշխարհում մոլեգնում է ֆինանաստատնտեսական համընդհանուր ճգնաժամը, հարկ է մտածել ոչ թե վարչարարության, այլ, հակառակը` հարկային մեղմացումների մասին»:
Այդ մեղմացումները, անշուշտ, պետք է վերաբերեն միջին եւ մանր բիզնեսին, քանի որ հենց այս հատվածից է հավաքագրվում հարկային եկամուտների մեծ մասը: «75 տոկոսը տալիս է մանր ու միջին բիզնեսը, որը ունի տնտեսության մեջ 26 տոկոս տեսակարար կշիռ: Միայն 25 տոկոսն է տալիս խոշոր բիզնեսը` ներառյալ կորպորատիվ բիզնեսը», - ասաց Հրանտ Բագրատյանը` եզրահանգելով. - «Հասարակ ժողովուրդն է հարկերը տալիս»:
Նախկին վարչապետը, հիմնավորելով իր պնդումը, որ «ոչ ոք չի պատրաստվում լիարժեքորեն հարկել խոշոր բիզնեսը», ասաց. - «Խոշոր բիզնեսը հարկել, կնշանակի մտցնել պրոգրեսիվ եկամտահարկ... Իսկ այսպիսի բան չի ենթադրվում»:
«Խոշոր բիզնես հարկելը կնշանակեր այսօր արդեն մտցնել կապիտալի արտահանման հարկ», - շարունակեց Բագրատյանը: - «Իրենց իսկ տվյալներով, անցյալ տարի մեկ միլիարդ դոլար է արտահանվել երկրից: Մենք արդեն կամաց-կամաց տրանսֆերտներ ստացող երկրից դառնում ենք դոլար արտահանող երկիր: Այսօր մեկ շնչի հաշվով, իմ հաշվարկներով, դոլարի արտահանումը կազմում է 300 դոլար: Սա միակ ցուցանիշն է, որ համեմատելի է կապիտալիստական առաջադիմական երկրների հետ: Այ, եթե վարչապետը այդ ամեն ինչին զուգահեռ այս բոլորն ասեր, ես կասեի` մենք գործ ունենք լուրջ մի գործչի հետ»:
Տիգրան ԱվետիսյանThursday, January 15, 2009
Նախկին վարչապետը «բլեֆ» է որակում գործող վարչապետի հայտարարությունը

Տիգրան Ավետիսյան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment