Thursday, January 22, 2009

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել Է Բարաք Օբամայի կաբինետի մի ամբողջ շարք նախարարների թեկնածությունները

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը երեքշաբթի օրը հավանություն Է տվել Բարաք Օբամայի կաբինետի մի ամբողջ շարք նախարարների թեկնածություններին: Օրենսդիրները պաշտոնում հաստատել են Էներգետիկայի նախարար Սթիվեն Չուին, ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոյին, գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսակին, ներքին գործերի նախարար Քեն Սալազարին, կրթության նախարար Առնի Դանքենին եւ վետերանների գործերի նախարար Էրիկ Շինսեկիին: Բացի դրանից, սենատորներն Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության նոր ղեկավարի պաշտոնում հաստատել են Փիթեր Օրսագին: Միաժամանակ սենատորները որոշում են կայացրել այսօր քննարկելու Հիլարի Քլինթոնի թեկնածությունը, որին Վաշինգտոնի վարչակազմի նոր ղեկավարն առաջադրել Է որպես ԱՄՆ-ի պետքարտուղար: Թիմոթի Գայնթերի՝ որպես ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի թեկնածությունը Կոնգրեսի վերին պալատը պլանավորում Է քննարկել հինգշաբթի օրը:

No comments: