Lragir. 16-1-2009- ՀԱԿ ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հունվարի 16-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդների 7-ի գործը մնալու է իշխանության կոկորդին: Արման Մուսինյանն ասել է, որ 7-ի գործով անցնող ընդդիմադիրները քաղաքական բանտարկյալներ են ու պետք չէ պահանջել, որ նրանք ոտքի կանգնեն դատարանում, քանի որ քաղաքական բանտարկյալի համար դատավարություն չկա, հնարավոր չէ դատել քաղաքական բանտարկյալին, քանի որ նա հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար: Իսկ ահա իշխանությունը, ըստ Արման Մուսինյանի, ցանկանում է արագ ծածկադմփոց անել դատավարությունը:Մուսինյանը նաեւ ասել է, որ իշխանությունը հավաքել է մարտի 1-ի գործով պայմանական դատապարտվածներին, որոնք ազատության մեջ են եւ փորձել կաշառելով, համոզելով, սպառնալով ներման դիմումներ կորզել, որպեսզի հետո ներում շնորհի եւ Եվրոպային ցույց տա, թե իբր քայլեր է անում մարտի 1-ի գործով ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Իրականում, ըստ Արման Մուսինյանի, ուղղակի անօրինականություն է, երբ պայմանականորեն պատիժը չկրող մարդուն, որն ազատության մեջ է, ներման դիմում են գրել տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ քաղբանտարկյալների հարցում որեւէ առաջընթաց իշխանությունը չի արել, նաեւ 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի նիստից հետո, երբ առաջարկվել է հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում դնել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, եթե տեղի չունենա քաղբանտարկյալների հարցի հանգուցալուծման առաջընթաց:Sunday, January 18, 2009
ԳՈՐԾԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈԿՈՐԴՈՒՄ
Lragir. 16-1-2009- ՀԱԿ ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հունվարի 16-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդների 7-ի գործը մնալու է իշխանության կոկորդին: Արման Մուսինյանն ասել է, որ 7-ի գործով անցնող ընդդիմադիրները քաղաքական բանտարկյալներ են ու պետք չէ պահանջել, որ նրանք ոտքի կանգնեն դատարանում, քանի որ քաղաքական բանտարկյալի համար դատավարություն չկա, հնարավոր չէ դատել քաղաքական բանտարկյալին, քանի որ նա հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար: Իսկ ահա իշխանությունը, ըստ Արման Մուսինյանի, ցանկանում է արագ ծածկադմփոց անել դատավարությունը:Մուսինյանը նաեւ ասել է, որ իշխանությունը հավաքել է մարտի 1-ի գործով պայմանական դատապարտվածներին, որոնք ազատության մեջ են եւ փորձել կաշառելով, համոզելով, սպառնալով ներման դիմումներ կորզել, որպեսզի հետո ներում շնորհի եւ Եվրոպային ցույց տա, թե իբր քայլեր է անում մարտի 1-ի գործով ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Իրականում, ըստ Արման Մուսինյանի, ուղղակի անօրինականություն է, երբ պայմանականորեն պատիժը չկրող մարդուն, որն ազատության մեջ է, ներման դիմում են գրել տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ քաղբանտարկյալների հարցում որեւէ առաջընթաց իշխանությունը չի արել, նաեւ 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի նիստից հետո, երբ առաջարկվել է հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում դնել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, եթե տեղի չունենա քաղբանտարկյալների հարցի հանգուցալուծման առաջընթաց:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment