Sunday, January 18, 2009

ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ ԶՐՈՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

«Առավոտ»- 17.1.2009 - Մոտ ժամանակներս Զիմբաբվեում շրջանառության մեջ է դրվելու թղթադրամ՝ 100 միլիարդ զիմբաբվեական դոլար արժողությամբ, հաղորդվում է lenta.ru-ն: Հունվարի 15-ի կուրսով՝ այդ թղթադրամը հնարավոր կլիներ փոխանակել ԱՄՆ 300 դոլարի հետ: Սպասվում է, որ թղթադրամի թողարկումից հետո այն արժենալու է ավելի քիչ, քանի որ գնաճը Զիմբաբվեում շարունակում է գերազանցել աշխարհի բոլոր ռեկորդները: Կառավարության տվյալներով՝ ինֆլյացիան կազմում է տարեկան 232 միլիոն տոկոս: Գերգնաճը այդ երկրում շարունակվում է արդեն մի քանի տարի՝ արժեզրկելով տեղական տարադրամը: 2008-ին Զիմբաբվեում անց է կացվել դենոմինացիա, որի արդյունքում վերացվել են 2 զրոները: Դա հնարավորություն է տվել բնակիչներին խանութ չտանել փողով լցված պարկերն ու տուփերը՝ մեկ հատ հաց կամ մի քանի ձու գնելու համար: Սակայն դենոմինացիան միայն ժամանակավոր արդյունքների է հասցրել, եւ երկրում նորից սկսեցին տպել թղթադրամներ՝ բազմաթիվ զրոներով: Այդպես 2009 թվականի սկզբին հայտարարվել է, որ երկրում շրջանառվելու են 50 միլիարդանոց թղթադրամներ: Այդ գումարով հունվարի սկզբին հնարավոր էր գնել 2 հաց:

No comments: