Առավոտ». 14-1-2009- «Էրգենեքոն» կազմակերպության դեմ Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած վերջին գործողության ժամանակ իրականացված ձերբակալությունների արդյունքում բացահայտվել է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի դեմ ծրագրված մահափորձը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, գործողության ընթացքում ձերբակալված անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իբրահիմ Շահինի համակարգչից հայտնաբերվել է մի ցուցակ, որում նշվում են այն անձանց անունները, որոնց դեմ պետք է իրականացվեին մահափորձեր. ցուցակում եղել է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի անունը: Իբրահիմ Շահինի գլխավորած խումբը մահափորձեր էր ծրագրել նաեւ «Հայերից ներողություն եմ խնդրում» նախաձեռնության հեղինակների՝ չորս թուրք մտավորականների, ինչպես նաեւ Սվազի հայ համայնքի ներկայացուցիչ Մինաս Դուրմազ Գյուլերի դեմ: Շահինի համակարգչից հայտնաբերվել են նաեւ որոշ տեղեկություններ՝ Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքի ավագ եղբոր՝ պրոֆեսոր Շեւքեթ Փամուքի վերաբերյալ:Thursday, January 15, 2009
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ՄԱՀԱՓՈՐՁ՝ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԴԵՄ
Առավոտ». 14-1-2009- «Էրգենեքոն» կազմակերպության դեմ Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած վերջին գործողության ժամանակ իրականացված ձերբակալությունների արդյունքում բացահայտվել է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի դեմ ծրագրված մահափորձը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, գործողության ընթացքում ձերբակալված անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իբրահիմ Շահինի համակարգչից հայտնաբերվել է մի ցուցակ, որում նշվում են այն անձանց անունները, որոնց դեմ պետք է իրականացվեին մահափորձեր. ցուցակում եղել է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի անունը: Իբրահիմ Շահինի գլխավորած խումբը մահափորձեր էր ծրագրել նաեւ «Հայերից ներողություն եմ խնդրում» նախաձեռնության հեղինակների՝ չորս թուրք մտավորականների, ինչպես նաեւ Սվազի հայ համայնքի ներկայացուցիչ Մինաս Դուրմազ Գյուլերի դեմ: Շահինի համակարգչից հայտնաբերվել են նաեւ որոշ տեղեկություններ՝ Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքի ավագ եղբոր՝ պրոֆեսոր Շեւքեթ Փամուքի վերաբերյալ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment