«Լրագիր» 14.1.2009- Հարեւան Իրանից, որի հետ Հայաստանն ունի փոքր, իսկ Լեռնային Ղարաբաղը բավական զգալի սահման, գալիս է հակասական տեղեկատվություն: Ամենից հետաքրքիրը, թերեւս, կապված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ: Շատ փորձագետներ համարում էին, որ Իսրայելի ռազմական գործողությունն ուղղված էր ոչ միայն Համասին չեզոքացնելու, այլ նաեւ այդ կազմակերպությանն աջակցող Իրանին պատերազմի մեջ ներքաշելուն: Այդ կապակցությամբ, Գազայում ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունն ուղեկցվում էր “ինֆորմացիոն հովանավորությամբ”, օրինակ “Իրանը կրկին խոստացել է ջնջել Իսրայելը երկրի երեսից”, “Թեհրանում հարյուրավոր երիտասարդներ հայտնել են երրորդ ինթիֆադային մասնակցելու պատրաստակամություն” եւ այդպես շարունակ: Միեւնույն ժամանակ, Իրանի իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին իրանցի կամավորականներին արգելեց հեռանալ երկրից Իսրայելի դեմ պայքարի համար: “Ես երախտապարտ եմ մեր հավատավոր եւ գործնական երիտասարդությանը, որը ձգտում էր հասնել Գազայի հատված, սակայն պետք է նկատի ունենալ, որ մեր ձեռքերն այդ առումով կապված են”, հայտարարել էր Խամենեին, ելույթ ունենալով շիա Իրանի կրոնական կենտրոն Կումայի բնակիչների առաջ:ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման, որը հունվարի 20-ին կանցնի պաշտոնին, հայտարարեց, որ ԱՄՆ եւ Իրանի հարաբերությունը պետք է վերանայվի: Եվ չնայած հեռացող նախագահ Ջորջ Բուշն իր հրաժեշտի մամուլի ասուլիսում Իրանը կրկին անվանեց ԱՄՆ սպառնալիք, ակնհայտ է, որ Օբամայի երդմնակալությունից հետո իրանական հարցը կդադարի անկյունաքարային լինել ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:Հատկապես Իրանի եւ ԱՄՆ հարաբերությամբ էր վերջին տարիներին կանխորոշվում Թեհրանի եւ այլ երկրների հարաբերությունները: Նույնիսկ Իրանի հարեւան պետությունները նրա հետ հարաբերությունը հաստատում էին` աչքի տակով նայելով ԱՄՆ կողմ: ԱՄՆ-ն էր որոշում, թե ով պետք է բարեկամություն անի Իրանի հետ, իսկ ով` ոչ: Հայաստանին դա թույլատրվում էր, այլապես ԱՄՆ պետք է ստիպված լիներ խոստովանել, որ Հայաստանը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ: Տարօրինակ է, որ Իրանի հետ բարեկամություն անել Հայաստանին թույլ չի տալիս Ռուսաստանը: Օրինակ, ռեկորդային ժամկետում կառուցված Իրան-Հայաստան գազամուղը (որի կառուցումը, որոշ տվյալների համաձայն ֆինանսավորվել է Արեւմուտքից), անմիջապես վերցրեց Մոսկվան: Խողովակը լցված չէ մինչեւ այժմ: Ավելին, ռուսները անբեկանելիորեն հայտարարեցին, որ քանի դեռ կա ռուսական գազը, իրանական խողովակը չի աշխատի: Ռուսները փող չտվեցին նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղու շինարարության համար, նշելով դրա տնտեսական անշահավետությունը: Փող չտվեց նաեւ ԱՄՆ, բայց, դատելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունից, չի բացառվում, որ ԱՄՆ շուտով հայտարարի այդ նախագիծը ֆինանսավորելու մտադրության մասին:Մինչ այդ, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեիդ Ալի Սաղիյանիին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, մասնավորապես, էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ շոշափել է Իրան-Հայաստան երկաթուղու, Արաքս գետի վրա համատեղ հիդրոկայանների շինարարության խնդիրները:Զրուցակիցներն ընդգծել են, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ դեռեւս մեծ չէ, թեեւ աճի համար կան բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները, եւ այդ խնդիրները պետք է լինեն տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:Ճիշտ է, Հայաստանը չօգտագործեց պահն ու չգործարկեց Իրան-Հայաստան գազամուղը, երբ ռուսական գազի տարանցումը Վրաստանի տարածքով ընդհատվեց: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա չի անի այդ բանը հաջորդ անգամ:ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆThursday, January 15, 2009
ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԳՈՐԾԱՐԿԵՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ
«Լրագիր» 14.1.2009- Հարեւան Իրանից, որի հետ Հայաստանն ունի փոքր, իսկ Լեռնային Ղարաբաղը բավական զգալի սահման, գալիս է հակասական տեղեկատվություն: Ամենից հետաքրքիրը, թերեւս, կապված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ: Շատ փորձագետներ համարում էին, որ Իսրայելի ռազմական գործողությունն ուղղված էր ոչ միայն Համասին չեզոքացնելու, այլ նաեւ այդ կազմակերպությանն աջակցող Իրանին պատերազմի մեջ ներքաշելուն: Այդ կապակցությամբ, Գազայում ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունն ուղեկցվում էր “ինֆորմացիոն հովանավորությամբ”, օրինակ “Իրանը կրկին խոստացել է ջնջել Իսրայելը երկրի երեսից”, “Թեհրանում հարյուրավոր երիտասարդներ հայտնել են երրորդ ինթիֆադային մասնակցելու պատրաստակամություն” եւ այդպես շարունակ: Միեւնույն ժամանակ, Իրանի իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին իրանցի կամավորականներին արգելեց հեռանալ երկրից Իսրայելի դեմ պայքարի համար: “Ես երախտապարտ եմ մեր հավատավոր եւ գործնական երիտասարդությանը, որը ձգտում էր հասնել Գազայի հատված, սակայն պետք է նկատի ունենալ, որ մեր ձեռքերն այդ առումով կապված են”, հայտարարել էր Խամենեին, ելույթ ունենալով շիա Իրանի կրոնական կենտրոն Կումայի բնակիչների առաջ:ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման, որը հունվարի 20-ին կանցնի պաշտոնին, հայտարարեց, որ ԱՄՆ եւ Իրանի հարաբերությունը պետք է վերանայվի: Եվ չնայած հեռացող նախագահ Ջորջ Բուշն իր հրաժեշտի մամուլի ասուլիսում Իրանը կրկին անվանեց ԱՄՆ սպառնալիք, ակնհայտ է, որ Օբամայի երդմնակալությունից հետո իրանական հարցը կդադարի անկյունաքարային լինել ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:Հատկապես Իրանի եւ ԱՄՆ հարաբերությամբ էր վերջին տարիներին կանխորոշվում Թեհրանի եւ այլ երկրների հարաբերությունները: Նույնիսկ Իրանի հարեւան պետությունները նրա հետ հարաբերությունը հաստատում էին` աչքի տակով նայելով ԱՄՆ կողմ: ԱՄՆ-ն էր որոշում, թե ով պետք է բարեկամություն անի Իրանի հետ, իսկ ով` ոչ: Հայաստանին դա թույլատրվում էր, այլապես ԱՄՆ պետք է ստիպված լիներ խոստովանել, որ Հայաստանը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ: Տարօրինակ է, որ Իրանի հետ բարեկամություն անել Հայաստանին թույլ չի տալիս Ռուսաստանը: Օրինակ, ռեկորդային ժամկետում կառուցված Իրան-Հայաստան գազամուղը (որի կառուցումը, որոշ տվյալների համաձայն ֆինանսավորվել է Արեւմուտքից), անմիջապես վերցրեց Մոսկվան: Խողովակը լցված չէ մինչեւ այժմ: Ավելին, ռուսները անբեկանելիորեն հայտարարեցին, որ քանի դեռ կա ռուսական գազը, իրանական խողովակը չի աշխատի: Ռուսները փող չտվեցին նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղու շինարարության համար, նշելով դրա տնտեսական անշահավետությունը: Փող չտվեց նաեւ ԱՄՆ, բայց, դատելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունից, չի բացառվում, որ ԱՄՆ շուտով հայտարարի այդ նախագիծը ֆինանսավորելու մտադրության մասին:Մինչ այդ, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեիդ Ալի Սաղիյանիին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, մասնավորապես, էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ շոշափել է Իրան-Հայաստան երկաթուղու, Արաքս գետի վրա համատեղ հիդրոկայանների շինարարության խնդիրները:Զրուցակիցներն ընդգծել են, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ դեռեւս մեծ չէ, թեեւ աճի համար կան բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները, եւ այդ խնդիրները պետք է լինեն տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:Ճիշտ է, Հայաստանը չօգտագործեց պահն ու չգործարկեց Իրան-Հայաստան գազամուղը, երբ ռուսական գազի տարանցումը Վրաստանի տարածքով ընդհատվեց: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա չի անի այդ բանը հաջորդ անգամ:ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment