Monday, January 19, 2009

ԵՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԻՐ ԵՐԻԿԱՄԸ

Ամերիկացի վիրաբույժ Ռիչարդ Բատիստան, ով ութ տարի առաջ երիկամը տվել էր իր հիվանդ կնոջը, ամուսնալուծությունից հետո ետ է պահանջում այն: The Daily Telegraph թերթի փոխանցմամբ, վիրաբույժն ամուսնացել էր 1990 թվականին եւ այժմ ունեն երեք դուստր: Երբ կինը հիվանդացել է, ամուսինն անմիջապես համաձայնվել է երիկամը տալ իր կնոջը: Առողջացած կինը դավաճանել է ամուսնուն, սիրեկան է ունեցել ու պահանջել է ամուսնալուծություն: Բացի այդ, նա արգելել է նախկին ամուսնուն հանդիպել երեխաներին: Բատիստայի փաստաբանի խոսքով, «տեսականորեն» նախկին ամուսինը պահանջում էր իր երիկամը, բայց նաեւ կհամաձայնվի 1,5 մլն դոլար փոխհատուցմանը: Փորձագետները կասկածում են, որ Բատիստան հաջողության կհասնի. օրենքով երիկամի փոխպատվաստումը համարվում է պարգեւ եւ տղամարդուն չի հաջողվի այն ետ ստանալ:

No comments: