Monday, January 19, 2009

Բաց նամակ Շառլ Ազնավուրին

Հունվարի 4-ին մի խումբ մտավորականներ, հիմնականում սփյուքահայեր, բաց նամակով դիմել են Շառլ Ազնավուրին: Նամակի հեղինակները շնորհավորել են Ազնավուրին ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ: «Այս առիթով ձեր ուշադրութեան կը յանձնենք քաղաքական բանտարկեալներու պարագան որ ոչ միայն շարժառիթ կը հանդիսանայ օտարերկրեայ ճնշումներ գործադրելու Հայաստանի վրայ, այլ նաեւ մարդկային իրաւունքներու բռնազանցում մըն է: Առ այդ եւ ի գին մարդկային իրաւունքներու, կը դիմենք ձեզի, խնդրելով որ միջնորդէիք Հայաստանու ղեկավարներուն մօտ քաղաքական բանտարկեալները ազատ արձակելու առաքելութեամբ` եւ այսպիսով ալ Հայաստանի համար վնասակար նմանօրինակ նոր օտարերկրեայ միջամտութիւններ կանխելու մտադրութեամբ», գրված է բաց նամակում:

No comments: