Thursday, January 22, 2009

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Azg. 22-1-2009- Մոսկվայի մետրոյի «Բելյաեւո» կայարանում գնացքի տակ է ընկել Հայաստանի քաղաքացի, 1972 թվականին ծնված Գեւորգ Գեւորգյանը: Այս մասին «Նովիե իզվեստիա» թերթին տեղեկացրել է Մոսկվայի մետրոպոլիտենի ՆԳՎ մամլո ծառայության աշխատակից Իրինա Տագիլցեւան: «Տղամարդը հայտնվել է շարժակազմի երրորդ վագոնի անիվների տակ եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել: Նրա մոտ փաստաթղթեր չեն եղել, սակայն նրա անձը հաջողվել է պարզել Հայաստանի հյուպատոսության 2006 թվականին տված տեղեկանքի հիման վրա: Արդյոք դա եղել է անձնասպանության փորձ, թե՞ տղամարդուն հրել-գցել են գնացքի տակ, այժմ պարզում են», ասել է Տագիլցեւան, հաղորդում է «Նոյյան տապանը»: Ա. Հ.

No comments: