/PanARMENIAN.Net/ 21.1.2009- Տարբեր բնագավառներում հայ-իրանական բարիդրացիական փոխշահավետ համագործակցությունը շարունակել է զարգանալ: 2008 թ. կայացել են տարբեր մակարդակների մոտ երեք տասնյակ փոխայցելություններ, մշակվել եւ կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր: 2008թ. սեպտեմբերի 15-17-ը ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Թեհրան մեկնեց ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այցելության ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ: 2008թ. նոյեմբերի 22-24-ը ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրան մեկնեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդվում է 2008թ. ՀՀ ԱԳՆ զեկույցում:
Կայացել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հանիպումները ԻԻՀ նախագահի, Մեջլիսի նախագահի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի եւ ԱԳ նախարարի հետ:
Անցյալ տարի նկատելի աշխուժություն արձանագրվեց երկկողմ տնտեսական հարաբերություններում: Դեկտեմբերի 15-ին Թեհրանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի եւ Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի շինարարության, ՀՀ տարածքում նավթազտարանի եւ նավթապահեստարանի կառուցման, Հայաստան - Իրան երկաթուղու կառուցման հետ կապված հարցեր: Նիստի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որը նախանշում է էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում առկա համագործակցության հետագա ընթացքը:
2008թ. նոյեմբերի վերջին ավարտվեց Իրան-Հայաստան գազատարի 2-րդ հատվածի շինարարությունը:
Հարավային Օսեթիայի շուրջ իրադարձությունների օրերին Իրանը ցուցաբերեց աջակցություն Հայաստանին՝ իր տարածքով իրականացնելով առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումները:
Thursday, January 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment