Thursday, January 15, 2009

Սփյուռքահայ գիտնականները կմասնակցեն ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին

HayInfo. 14-1-2009- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա նորընտիր անդամները պաշտոնապես հրավեր են ստացել մասնակցելու Ակադեմիայի 2009 թվականի տարեկան ժողովին, հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։ «Ժողովի անցկացման և սփյուռքահայ գիտնականների մասնակցության հարցերը քննարկվեցին այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, որին մասնակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Հաղորդագրության համաձայն, ապրիլի 21-23-ը կայանալիք ժողովում սփյուռքի գիտնականները հանդես կգան գիտական զեկույցներով։ Նախատեսվում է նաև ՀՀ ԳԱԱ և սփյուռքահայ գիտնականների միջև համագործակցության ուղղությունների քննարկումը։ Սփյուռքահայ գիտնականները նաև դասախոսություններ կկարդան Հայաստանի բուհերում։

No comments: