Saturday, January 17, 2009

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ինչպես հայտնում է RBK.Daily-ն, Չինաստանի երեք խոշոր մեդիակոնցեռնները` Central China Television, Xinhua News Agency եւ People’s Daily, կստանան յուրաքանչյուրը 2,2 միլիարդ դոլլար զարգացման համար, ինչը թույլ կտա մեծացնել նրանց ազդեցությունը աշխարհում: Մեդիակոնցեռնների ղեկավարներն արդեն ակտիվ աշխատում են նոր նախագծերի ուղղությամբ: Xinhua News գործակալությունը ծրագրում է ստեղծել հեռուստակենտրոն, որն օրը 24 ժամ ռեժիմով կհեռարձակի համաշխարհային նորություններ միջազգային լսարանի համար: Global Times օրաթերթը, որ պատկանում է People’s Daily ընկերությանը, որոշել է այս տարվա մայիսից հրատարակել իր անգլալեզու տարբերակը: CCTV կոնցեռնը, որ ավելի վաղ հայտնել էր այս տարի ռուսական եւ արաբական հեռուստաալիքներ ստեղծելու մասին, ավելացնում է միջազգային թղթակիցների քանակը եւ հավաքում է օտար լեզուների տիրապետող մասնագետների:Աշխարհի մեդիա-տարածքում ազդեցությունը մեծացնելու Չինաստանի իշխանության մտադրությունը կապված է Չինաստանն աշխարհում դրական լույսի ներքո ներկայացնելու ցանկության հետ:

No comments: