Պրեսկոտն ու Կոլոմբիեն գնացին, մնաց «7-ի գործը»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի հանձնարարությամբ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի մեկօրյա այցը Հայաստան, որ տեղի ունեցավ երեկ, կարծես փոթորկի նման անցնում էր հանդիպումների այն բոլոր մակարդակներով, որոնք նախատեսված օրակարգով անգամ բավականին շատ էին մեկ օրվա համար:
Հայաստանի նախագահի, Սահմանադրական դատարանի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի, գլխավոր դատախազի, փաստահավաք խմբի, Անվտանգության խորհրդի քարտուղարի ու էլի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումների բովանդակությունը, թերեւս, տեղավորված պիտի լինի այն տրամաբանության մեջ, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը :
Ռուստամյանի խոսքերով, ստացվում է, որ եվրոպաշտոնյաները ելնում են այն տեսանկյունից, որ տեսանկյունից բանտարկյալների հարցը ըստ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները հենց ներկա պահին լուծելու համար քաղաքական կամքի դրսեւորում է անհրաժեշտ:
Մինչդեռ հայաստանյան պատվիրակության անդամ Ռուստամյանի փաստարկմամբ, պետք է եվրոպացի պաշտոնյաների համար պարզ լինի, որ այստեղ հարցը ոչ թե քաղաքական կամքի դրսեւորման բացակայությունն է, այլ որ նախ պետք է ավարտին հասնի իրավական գործընթացը, ինչի համար հենց էլի ժամանակ է հարկավոր, հատկապես որ, ինչպես գտնում է Ռուստամյանը, «7-ի գործով» դատավարությունը կարծես չի էլ սկսվել:
Ամեն դեպքում, ըստ էության, «7-ի գործը» մնացել է Հայաստանի «բկին», ու դա էլ հիմնական, այսպես կոչված, եվրոպական չկատարված պահանջն է, որի առնչությամբ պիտի որ երեկ իրենց դիտարկումները, մոտեցումներն ու փաստարկները ներկայացնեին համազեկուցողներ Պրեսկոտի ու Կոլոմբիեի հետ հանդիպողները: Ու այն, որ Հայաստանի դատական համակարգը կատարելագործվելու ծով տեղ ունի, իսկ քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների պարագայում սահմանազատել հստակորեն, թե որտեղ է քաղաքականն ու որտեղ քրեականը, Արմեն Ռուստամյանի տեսակետով էլ, դժվարացնում է համազեկուցողներից դրական գնահատականի ակնկալիքը:
Ելքի երեք տարբերակները` ներում, մեղադրանքից հրաժարում եւ համաներում, կիրառման իրենց տեղն ու նշանակությունն ունեն: Ընդ որում, համաներումը քրեական օրենսգրքի հիշատակված հոդվածների քաղաքական-քրեական շահարկումներից ազատվելու տարբերակ նշող Արմեն Ռուստամյանը գտնում է նաեւ, որ Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը պատժամիջոց է Հայաստանի ու ժողովրդի համար, որ Հայաստանի առումով բարի նկրտումներ չունեցողները կօգտագործեն բոլոր տիպի հարաբերություններում:
Դժվար է ներկա դրությամբ գնահատել, թե ինչ են իրենց հետ տանում համազեկուցողները, սակայն ավելի շուտ մոնիտորինգի հանձնաժողովի կարծիքը չի փոխվի ու դեկտեմբերի 17-ին Փարիզում ընդունված բանաձեւի նախագիծը կմնա նույնը: Այսինքն` հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է մտնել ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ նույն այդ բանաձեւի նախագծի տարբերակով, որն արդեն իսկ ներառված է օրակարգի նախագծում` որպես Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման գնահատական:
Հունվարի 26-30-ը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգի նախագծի համաձայն, Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման հարցը քննարկվելու է հունվարի 27-ին: Հաջորդ օրը նման մեկ այլ բանաձեւի նախագիծ էլ եվրոխորհրդարանականները կքննարկեն Ռուսաստանի կապակցությամբ` ողջ օրվա կտրվածքով ու ի կատարումն ԵԽԽՎ նախորդ աշնանային նստաշրջանում ընդունված բանաձեւի, որ ռուսաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու դրույթներ է պարունակում` մինչեւ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Հասկանալի է, որ Ռուսաստանի ու Հայաստանի համադրություն չի կարող լինել, առավել եւս այս երկու երկրների հանդեպ վերաբերմունքի ու մոտեցումների առումով: Եվ եթե Ռուսաստանն, ի դեմս իր պատվիրակության ներկայացուցիչների, կարող է հայտարարել, թե ձայնի իրավունիքց զրկելու դեպքում ընդհանրապես դուրս կգա Եվրոպայի խորհրդից, ապա Հայաստանի պարագայում, ինչքան էլ արժանապատվության դասեր տվողները շատ լինեն, այդօրինակ կառույցին անդամակցելուց հրաժարումը բնավ չի բխում Հայաստանի շահերից:
Ռուսաստանի հետ համադրությունը, թեկուզ Եվրոպայի խորհրդի մակարդակում, իսկապես անտեղի է, եւ այդ առնչությամբ վիճաբանելնՙ անիմաստ, թեեւ հենց այդօրինակ համադրությունը կարող է ակնառու ցույց տալ, թե որքան երկակի կարող են լինել աշխարհում գոյություն ունեցող բոլոր հնարավոր ստանդարտները: Դրա փոխարեն բնավ էլ անտեղի չի լինի համադրությունը մեր դրացու` Ադրբեջանի հետ: Եվ երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներ կիրառելուն, ապա գոնե այդ հարցում պետք է որոշակի հավասարակշռություն պահպանվի:
Իսկ հարեւանների հետ համադրվելու պարագայում կարելի է տեսնել, որ եթե Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը դեռեւս ապացուցման կարիք ունի, ապա Ադրբեջանում այդպիսի անհրաժեշտություն վաղուց չկա: Բայց եւ այնպես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նույն մոնիտորինգի հանձնաժողովի` պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշումը չի հաստատվել լիագումար նիստում:
Մյուս կողմից, թերեւս պատահական չէ, որ ընդամենը երեկ` հունվարի 15-ին տարածվել է Նախարարների խորհրդի նախագահ Միգել Անժել Մորատինոսի եւ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հայտարարությունը Ադրբեջանում օտարերկրյա հեռարձակողների արտոնագրերը չվերականգնելու մասին: Հայտարարության հեղինակները ոչ միայն մեծապես ափսոսում են Ադրբեջանի ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի` արտոնագրերը չվերականգնելու որոշման կապակցությամբ, այլեւ հույս են հայտնում, որ «ընդունված որոշումը կվերանայվի եւ արագ քայլեր կձեռնարկվեն շտկելու իրավիճակը»:
Հասկանալի է, որ հարեւանի ավելի վատթար վիճակի հետ համեմատությունը բնավ էլ փրկություն չէ, բայց թերեւս այդ հանգամանքը շեշտելու կարիք կա ի հեճուկս, օրինակ, հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի եւ էլի մի քանիսի դիտարկումների, թե ԵԽԽՎ-ում ձայնազուրկ Հայաստան լինելու դեպքում էլի շարունակելու ենք մեր առօրյան, ու իբր ձայնի իրավունքից զրկվելու դեպքում առանձնակի բան չենք կորցնի: Ձայնազուրկ լինելու դեպքում հաստատ հաջողությունները մեզ չեն այցելի, հատկապես, որ առանց այդ էլ արտաքին կառույցներում մենք մի երեւելի քաղաքականություն չենք տանում ու առիթներ չունենք միջազգային ատյաններում մեր տարած «հաղթանակներով» հպարտանալու...
«Ազգ»- 16.1.2009- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆSaturday, January 17, 2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԽՈՒՐ ՀԵՌԱՆԿԱՐԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ

«Ազգ»- 16.1.2009- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment