«Ազատություն» . 16-1-2009- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հերքել է Հայաստանին 800 միլիոն դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները:
«Մենք Գլխավոր շտաբի հետ միասին այդ իրավիճակի հետաքննություն ենք անցկացրել: Մարդը, ում անունը հիշատակվում է ադրբեջանական լրատվամիջոցներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ոչ մի մատակարարում Հայաստան անցած տարի չի իրականացվել», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ: Դրանք գաղտնի չեն: Որեւէ հարց այն առնչությամբ, որ նման համագործակցություն է իրականացվում, չի ծագում», - իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:Saturday, January 17, 2009
Սերգեյ Լավրովը հերքում է Հայաստանին ռուսական զենքի մատակարարման մասին լուրերը
«Ազատություն» . 16-1-2009- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հերքել է Հայաստանին 800 միլիոն դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները:
«Մենք Գլխավոր շտաբի հետ միասին այդ իրավիճակի հետաքննություն ենք անցկացրել: Մարդը, ում անունը հիշատակվում է ադրբեջանական լրատվամիջոցներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ոչ մի մատակարարում Հայաստան անցած տարի չի իրականացվել», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ: Դրանք գաղտնի չեն: Որեւէ հարց այն առնչությամբ, որ նման համագործակցություն է իրականացվում, չի ծագում», - իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment