«Ազատություն» . 15-1-2009- Ռուսաստանի մայրաքաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության կապիտան Վահան Կասյանը այսօր 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել դրամաշորթության համար:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Կասյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության նյութատեխնիկական մատակարարման վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Անդրեյ Կուզնեցովը մեղադրվում են ձեռնարկատերերից ավելի քան 1,5 միլիոն դոլար շորթելու մեջ:
Կուզնեցովը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման: Նույն պատժաչափն է սահմանվել նաեւ «Սոյուզ ունիվերսալ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յանիցկու նկատմամբ, ում դատարանը մեղավոր է ճանաչել կաշառքի փոխանցման հարցում միջնորդության համար:
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment