Thursday, January 22, 2009

Իրանում բացահայտվել է Թուրքիայում եւ Ադրբեջանում պատրաստություն անցած լրտեսների ցանց

Երեւան (Երկիր) . 21-1-2009- ԱՄՆ-ը օգտագործում է իր հատուկ ծառայությունների հնարավորությունները տարածաշրջանի տարբեր երկրներում, այդ թվում` ԱՄԷ-ում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ Քուվեյթում, Իրանում «թավշյա հեղափոխություն» իրականացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Իրանի տեղեկատվության (անվտանգության) նախարարության հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարը` մեկնաբանելով ԻԻՀ 4 քաղաքացիների ձերբակալության փաստը, որոնք կասկածվում են ԱՄՆ կառավարության օժանդակությամբ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, ըստ «Ռեգնում» գործակալության` տեղեկացնում է Tehran Times-ը:«Մենք հաստատապես գիտենք, որ այդ մարդիկ առաջադրանք են ստացել ամերիկյան հատուկ ծառայություններից, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել նրանց հետ Բաքվում, Ստամբուլում, Դուբայում եւ այլ քաղաքներում: Նրանք մանրակրկիտ կատարել են հատուկ ծառայությունների բոլոր ցուցմունքները»,- ասել է իրանցի պաշտոնյան: Նրա խոսքերով` լրտեսական ցանցի ստեղծման գործով հետաքննվում են տասնյակ մարդիկ, որոնց գործունեության կազմակերպման համար ԱՄՆ կառավարությունը ծախսել է մոտ 32 մլն դոլար: Պաշտոնյան նաեւ հրապարակել է երկու ձերբակալվածների անունները` իրանցի բժիշկներ Արաշ եւ Քամիար Ալաի: «Մոտ ժամանակներս Իրանի ազգային ԶԼՄ-ները կցուցադրեն ձերբակալվածների խոստովանությունները, որոնցում խոսվում է ԱՄՆ-ի ծրագրերի մասին»,- խոստացել է իրանական հակահետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:

No comments: