Saturday, January 17, 2009

Բարձր արդյունքների հասած մարզիկներն ու նրանց մարզիչները անվանական թոշակ կստանան

HayInfo. 16-1-2009- Բարձր արդյունքների հասած մարզիկներն ու նրանց մարզիչները անվանական թոշակ կստանան, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:«Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 14-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի եւ եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին եւ նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

No comments: