Wednesday, January 21, 2009

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել Է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, զրուցակիցները կարեւորել են 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը, 2008թ. դեկտեմբերի 4-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը` ընդգծելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա վերոհիշյալ փաստաթղթերի ոգուն համապատասխան:

No comments: