Tuesday, February 17, 2009

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել Է քուրդ անջատականների 50-ից ավելի կողմնակիցների

ԱՆԿԱՐԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը կիրակի օրը երկրի հարավ-արեւելքի Բաթման քաղաքում ձերբակալել Է քուրդ անջատականների ղեկավար Աբդուլա Օջալանի 50-ից ավելի կողմնակիցների: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ: Իրավակարգի պահապանները ուժ են կիրառել մի քանի հազար ցուցարարների դեմ, որոնք Օջալանին աջակցության ակցիա են անցկացնում նրա ձերբակալման տասնամյակի կապակցությամբ: Բաթմանում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել Է ջրանետներ ու արցունքաբեր գազ: Կան տասնյակ տուժածներ: Ի պաշտպանություն Օջալանի՝ զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի նաեւ այլ քաղաքներում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով:

No comments: