Tuesday, February 24, 2009

Նաեւ մի ստեք

A1+- 23-2-2009 - Այսօրվանից` փետրվարի 23-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության Զատիկի տոնը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Այս տարի Ս. Զատիկը կնշվի ապրիլի 12-ին:

No comments: