Tuesday, August 25, 2009

«ՕԲԱՄԱՆ ՀՌՉԱԿՎԵՑ ՀՐԵԱՆԵՐԻ ԹՇՆԱՄԻ»

Իսրայելական լոբբին նրան մեղադրում է «էթնիկ ցեղասպանության» եւ «հակահրեականության» մեջ» «ԱԶԳ», 25-08-2009- Այդ մասին գրում է Լոնդոնի «Գարդիանը»ՙ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահին հասցեագրված մեղադրանքների պատճառը Երուսաղեմում հրեա վերաբնակների համար նոր բնակավայրերի կառուցումը դադարեցնելու Իսրայելին նրա ներկայացրած պահանջն է: Անգլիական թերթը միաժամանակ տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը վայելող Սենատը Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի գործունեությունը ամերիկյան արտաքին քաղաքականության տեսադաշտից դուրս մղելու համար առաջին պլան է մղում արաբական երկրների կողմից Իսրայելի ճանաչումը: Ըստ «Գարդիանի», Օբամային հասցեագրված մեղադրանքը արձանագրվել է հրեական լոբբիի «հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթում, որտեղ ակնարկելով ԱՄՆ-ի որդեգրած արտաքին նոր քաղաքականության մասին, ընդգծվում է. «Հրեաների թշնամին են համարվում եւ էթնիկ ցեղասպանությունն են խթանում նրանք, ովքեր Իսրայելից պահանջում են դադարեցնել հրեա վերաբնակների համար նոր բնակավայրերի կառուցումը: Այս կարգի մոտեցումները սպառնալիք են Իսրայելի անվտանգության համար»: Վերջին անգամ գովազդային հիմունքներով «Նյու Յորք թայմսի» մեկ էջն զբաղեցնող նյութում, որը պատվիրել է «Հակազրպարտչական լիգան», նշվել էր. «Տարածաշրջանի խնդիրը նոր բնակավայրերի կառուցումը չէ, այլ (Իսրայելի ճանաչման հարցին) արաբական երկրների մոտեցումը»:

No comments: