Thursday, October 8, 2009

Եզդիները ուխտագնացությունը իրաքյան Քուրդիստանի իրենց սրբավայրեր կայացել է

News.am- 7-10-2009- Անվտանգության խնդիրներից ելնելով վերջին երկու տարում եզդիների ուխտագնացությունը չէր իրականացվում, հայտնում է Fıratnews կայքէջը։ Ամեն տարվա հոկտեմբերի 6-12-ը եզդիների կողմից իարկանացվող ուխտագնացությունը այս տարի տեղի ունեցավ։ Հարյուրավոր եզդիներ սրբազան տոնի կապակցությամբ ժամանել են Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանում գտնվող Լալեշ, որտեղ նրանց սրբազան տոնի նշումը կտեւի մեկ շաբաթ։ Լալեշի պաշտոնյաներից Բավե Չավիշը նշում է, որ եզդիները շատ սրբազան տոներ ունեն եւ դրանցից մեկը Ուխտի տոնն է։ Եզդիներ Լալեշ են եկել հիմնականում Սիրիայից, Հայաստանից, Թուրքիայից եւ Եվրոպայից։

No comments: