Thursday, October 8, 2009

ՀՀԿ. Թուրքիայի հետ հարաբերություններում վերջին խոսքը Հայաստանինն է

Tert.am.7-10-2009- Երևանը հաշվի է նստում սփյուռքահայության կարծիքի հետ, բայց մի բան պետք է բոլորս գիտակցենք, որ քաղաքական որոշումը հայ-թուրքական հարաբերություններում պետք է կայացնի Հայաստանի Հանրապետությունը, նախագահը և համապատասխան պետական ինստիտուտները։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀԿ անդամ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ «Շատ մարդիկ կան, ովքեր կողմ են, կան, ովքեր դեմ են։ Ինչի՞ Հայաստանում կամ Թուրքիայում բոլորը կողմ էին»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում ոչ մեկը իրավունք չունի մեղադրել ՀՀ նախագահին, ով մեծ ներդրում է կատարել ղարաբաղյան պատերազմի մեջ։ «Կան բազմաթիվ սփյուռքահայ կազմակերպություններ, որոնք կողմ են այդ գործընթացին։ Եվ այնպես չէ, որ նա է ճիշտ, ով շատ է աղմկում»,- ընդգծել է ՀՀԿ մամուլի քարտուղարը։ Պատասխանելով ընդդիմության հայտարարության շուրջ այն հարցին, թե Արձանագրությունների ստորագրման դեպքում ժողովուրդը պահանջելու է նախագահի հրաժարականը, Շարմազանովը վստահեցրել է, որ եթե Արձանագրությունները չբխեին Հայաստանի շահերից, նախագահը նման քայլի չէր դիմի։

No comments: