/PanARMENIAN.Net/ 20.11.2009 - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով քննարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքների բացահայտմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է գրանցված մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արդյունքներն ու բացթողումները վստահեցնելով, որ դատախազությունը նախանձախնդիր է դրանց բացահայտման հարցում: ՙՆախաքննությունը չի կասեցվելու, շարունակվելու են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար՚,- շեշտել է գլխավոր դատախազը` տեղեկացնելով, որ հանձնարարություններ են ուղարկվել ոստիկանության եւ ԱԱԾ` ակտիվացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքները:
Անդրադառնալով ոստիկանների կողմից կիրառված բռնություններին` ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախաքննությամբ հիմնավորվել է առանձին դեպքերում ոստիկանների կողմից անհարկի ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքը եւ 4 ոստիկանի առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորություններն անցնելու համար` զուգորդված բռնությամբ: ՙԲռնարարք իրականացրած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության եւ դատախազությունը հետամուտ է լինելու բոլոր բռնարարքների բացահայտմանը` անկախ նրանից դա կատարվել է ոստիկանի, թե զանգվածային անկարգության մասնակցի կողմից՚,- նշել է Ա.Հովսեփյանը, հաղորդում է Հայաստանի դատախազության մամլո ծառայությունը:Saturday, November 21, 2009
ՀՀ Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը Երեւանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների գործով
/PanARMENIAN.Net/ 20.11.2009 - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով քննարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքների բացահայտմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է գրանցված մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արդյունքներն ու բացթողումները վստահեցնելով, որ դատախազությունը նախանձախնդիր է դրանց բացահայտման հարցում: ՙՆախաքննությունը չի կասեցվելու, շարունակվելու են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար՚,- շեշտել է գլխավոր դատախազը` տեղեկացնելով, որ հանձնարարություններ են ուղարկվել ոստիկանության եւ ԱԱԾ` ակտիվացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքները:
Անդրադառնալով ոստիկանների կողմից կիրառված բռնություններին` ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախաքննությամբ հիմնավորվել է առանձին դեպքերում ոստիկանների կողմից անհարկի ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքը եւ 4 ոստիկանի առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորություններն անցնելու համար` զուգորդված բռնությամբ: ՙԲռնարարք իրականացրած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության եւ դատախազությունը հետամուտ է լինելու բոլոր բռնարարքների բացահայտմանը` անկախ նրանից դա կատարվել է ոստիկանի, թե զանգվածային անկարգության մասնակցի կողմից՚,- նշել է Ա.Հովսեփյանը, հաղորդում է Հայաստանի դատախազության մամլո ծառայությունը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment