Saturday, November 21, 2009

Արձանագրությունները 4 օր է՝ ՍԴ–ում են

7or.am 21.11.2009 - ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն արդեն 4 օր է, ինչ գտնվում են Սահմանադրական դատարանում: Հայ–թուրքական արձանագրությունների քննության ընդունման ժամկետը պետք է որոշվի առաջիկա 20 օրերի ընթացքում գումարվելիք լիագումար նիստի ժամանակ։ Ընդհանուր համաձայնության չգալու դեպքում հարցը կարող է ևս 10 օր հետաձգվել, սակայն 1 ամսից արձանագրությունները կա՛մ պետք է հետ վերադարձվեն, կա՛մ քննություն նշանակվի և որոշվի դրանց սահմանադրականությունը: Այդուհանդերձ, քննարկումները բա՞ց, թե՞ փակ են լինելու, դեռ պարզ չէ։

No comments: