Wednesday, November 11, 2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԻՐԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ C-300 ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

Lragir.am 11.11.2009 - Իզվեստիա թերթը գրում է, թե Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջերդին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չկատարի պայմանագրային պարտավորությունը՝ Իրանին C-300 հրթիռային համակարգ մատակարարելու ուղղությամբ, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ երկու երկրների հարաբերությունների հարցում: Մասնավորապես, Իրանը կարող է փակել իր նավթագազային հատվածը ռուսական ընկերությունների համար, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել մի շարք պայմանագրեր: Ռուսական մամուլը դեռ հոկտեմբերին էր գրել այն մասին, որ Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Սակայն ռուսական կողմը, թերեւս ԱՄՆ եւ Իսրայելի ճնշման տակ, չի շտապում կատարել իր պարտավորությունները, թեեւ իրանական կողմը կանխավճար է կատարել:

No comments: