Wednesday, December 2, 2009

Ղազախստանը կնպաստի ղարաբաղյան հակամարտության լուծմանը

/PanARMENIAN.Net/ 02.12.2009 - «Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր մտադիր է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը»,- հայտնեց Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաեւը Հունաստանի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի ժամանակ` ավելացնելով, որ երկխոսությունը հակամարտությունների լուծման միակ միջոցն է, հաղորդում է աթենյան Azad Or թերթը: 2010թ. հունվարի մեկից ԵԱՀԿ նախագահությունը կանցնի Ղազախստանին:

No comments: