Wednesday, December 2, 2009

Ադրբեջանցիները կոչ են անում բոյկոտել Euronews-ը

Tert.am. 2-12-2009- Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Euronews ալիքով հեռարձակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժը: Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ առիթով՝ նշելով, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ և չստուգված» տեղեկատվություն են տարածում, մասնավորապես, հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանին անվանելով ԼՂՀ նախագահ։ Այսօր ռեպորտաժի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների միությունը։ Հայտարարության հեղինակներն իրենց վրդովմունքն են հայտնել «լրագրողության չափանիշների մեջ չտեղավորվող» նյութի վերաբերյալ։ Բացի այդ, ադրբեջանական մի շարք կայքեր կոչ են արել «ադրբեջանցիներին, Ադրբեջանի բարեկամներին և համայնքին» բողոքի նամակներ հղել Euronews-ի խմբագրության հասցեին։ Ադրբեջանական կայքերը հաղորդում են նաև, թե հեռուստաալիքն արգելափակել է Ղարաբաղի մասին պատմող ռեպորտաժը, մինչդեռ նման բան իրականում տեղի չի ունեցել և ռեպորտաժը շարունակում է հասանելի մնալ Euronews-ի կայքում՝ http://www.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh/ հասցեով։

No comments: