Wednesday, December 2, 2009

Անհրաժեշտ է փոխել բանակցությունների տրամաբանությունը. ԱԳՆ նախկին ղեկավար

Tert.am. 2-12-2009- Մադրիդյան սկզբունքներում որևէ խոսք չի գնում Լետնային Ղարաբաղին հարող տարածքները հանձնելու մասին, հայտարարել է ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը: Նա նաև նշել է, որ տվյալ փաստաթուղթը դեռևս վերջնականապես մշակված չէ: Մելիքյանը կարևոր է համարում այն, որ հարցը դեռևս պետք է քննարկվի ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: «Ինքնորոշման դիմաց տարաքծները փոխանակելու մասին որևէ հարց այդ առումով դեռևս չի քննարկվել և չի կարող քննարկվել, որովհետև սկզբունքները դեռ հաստատված չէն»: Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, որ պետք է փոխվի բանակցությունների տրամաբանությունը, քանի որ «այլապես տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումն անխուսափելի կլինի»: Սա, նրա խոսքերով, ոչ միայն այսօրվա իշխանությունների խնդիրն է: «Մեծ հաշվով, սա արտացոլում է տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքականն շահերի բախման գործընթացը, իսկ Հայաստանին, ցավոք, այդպես էլ չհաջողվեց մշակել սեփական ներքին քաղաքականություն»,- եզրափակել է նա:

No comments: