Wednesday, December 2, 2009

Գյուլ. Թուրքիան Իսրայելի սխալ քաղաքականությունը անպատասխան չի թողնի

News.am. 2-12-2009- Հորդանանում գտնվող Թուրքիայի նախագահը կրկին հակաիսրայելական հայտարարությամբ է աչքի ընկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Bugun կայքէջը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որ պաշտոնական այցով գտնվում է Հորդանանում, այդ երկրի թագավոր Աբդուլլահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե փոխադարձաբար հանվում են երկու երկրների միջեւ մուտքի վիզաները։ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել Հորդանանի «Էլ Ռաի» պարբերականին, որում ասել է հետեւյալը. «Միջին Արեւելքում կայուն խաղաղություն պետք է ապահովենք։ Պաղեստինցիներն էլ անկախ պետություն ստեղծելու իրավունք ունեն։ Թուրքիան Իսրայելի սխալ քաղաքականությունը անպատասխան չի թողնի»։

No comments: