Thursday, December 3, 2009

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ՚ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔՈԼՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Աթենք, ՙՀայաստան՚ լրատու, 02.12.2009: ՙԵվրոպայի Հայերի Համագումարի՚ հայտարարությունից (ԵՀՀ), (Assembly of Armenians of Europe) տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 12-ին Գերմանիայի Քոլն քաղաքում կազմակերպվելու է սույն կազմակերպության ընդհանուր ժողովը: Հրապարակած հայտարարությամբ, 2003 թ.-ին հիմնադրված ՙԵվրոպայի Հայերի Համագումարը՚, նույնպես հաստատել է, որ միջազգայնորեն հիմնավորված ինքնորոշման իրավունքը հիմք ունենալով, շարունակելու է իր ջանքերը կենտրոնացնել Արցախի իրավունքների ճանաչման գծով, զուգահեռ պայքարելով Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ: ԵՀՀ-ի հայտարարությունը մասնավորապես վերահաստատել է Հայաստանում ՙժողովրդավարության եւ մարդու իրավունքների եւ ազատությունների՚ ամրագրման գործընթացին օժանդակելու իր հանձնարարությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՀՀ-ի ՙնախաձեռնող խումբը՚, իր գործունեությունը վերաշխուժացնելու մասին տեղեկացնելով, ծրագրային եւ կազմակերպչական ոլորտներում ջանքեր է ի գործ դրել նպաստելու Եվրոպայի հայ համայնքների գործունեությունը կազմակերպելու ուղությամբ: ԵՀՀ-ի ընդհանուր ժողովի կապակցությամբ հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել` Կարո Հակոբյանին Հեռ: Mob: 0046 - (0) 707 25 85 93 0046 - (0)18- 314794 Email: garo.hakopian@comhem.se E-mail: nakhagitc_09@yahoo.com Կազմակերպչական հարցերով՝ Երվանդ Խոսրովյանին Ankz95@yahoo.de Հեռ. 0049 (0) 231-5347908 0049 (0) 151 11 650 391

No comments: