Thursday, December 3, 2009

Օբամա-Էրդողան հանդիպման երեք սցենարները. հայկական տարբերակ

Tert.am. 3-12-2009- Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է դեկտեմբերի 7-ին նախատեսված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման երեք հնարավոր սցենարները: Այսպիսով, ըստ Սաֆարյանի` առաջին սցենարի համաձայն, եթե Թուրքիան լիովին բավարարի ԱՄՆ-ի շահերը, ապա կստանա այն ամենը, ինչ ցանկանում է: «Եթե մասնակի` այս դեպքում այդ զարգացումների մասին հստակ խոսելը մի փոքր դժվար է»,- հավելել է Սաֆարյանը: Խոսելով երրորդ սցենարի մասին` պատգամավորը նշել է, որ եթե Թուրքիան չբավարարի Միացյալ Նահանգների շահերը, ապա այդ դեպքում Հայաստանը կունենա հաղթաթուղթ` Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար, այդ թվում նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում:

No comments: