Thursday, December 3, 2009

ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԳԱՆԹԼԵԹ»

«Առավոտ» 2-12-2009- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատնից տեղեկացրին, որ դեկտեմբերի 4-ին Թատերական գործիչների միությունում կցուցադրվի «Գանթլեթ» ներկայացումը, որի հեղինակն է Մեհդի Նասիրին, բեմադրող ռեժիսորներն են Ալիռեզա Ասադին եւ Մեհդի Նասիրին։ «Գանթլեթը» պատմում է մի իրանահայ լրագրողի կյանքի մասին, որը լի է կասկածներով, սարսափներով, մղձավանջներով, եւ որը Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմում՝ քրդաբնակ գյուղի նեղլիկ անկյունում ամիսներ գերի մնալուց հետո, վերադառնում է տուն, հանդիպում կնոջ ու կնոջ ազգականների պնդումներին՝ Հայաստան վերադառնալու վերաբերյալ»,- ասվում է դեսպանատնից ստացված հաղորդագրության մեջ:

No comments: