Thursday, December 3, 2009

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՓԱՍՏԸ»

«ԱԶԳ», 03-12-2009- Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը , անդրադառնալով Աթենքում ընդունված Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարաների համատեղ հայտարարությանը, երեկ «Հայելի» մամուլի ակումբում նկատել է, որ Հայաստանի համար արձանագրվել են առաջընթաց եւ խոշոր հաղթանակ. «Քանի որ Ադրբեջանն արդեն ընդունում է ինքնորոշման փաստը», ասել է պատգամավորը: Ըստ Մելիքյանի, նախագահ Սարգսյանի առաջարկած ղարաբաղյան հակամարտության լուծման փաթեթային տարբերակը եւս տեղ է գտել բանակցություններում. «Խնդիրը պետք է փաթեթային տարբերակով լուծվի,- հայտարարել է Մելիքյանը,- իսկ ինքնորոշման փոխարեն տարածքների հանձնումն այս պահին չի կարող քննարկվել, որովհետեւ սկզբունքները դեռեւս հաստատված չեն: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը տարածքներ չի ուզում, իհարկե ուզում է»: Հանրապետական պատգամավորը կարծիք է հայտնել նաեւ, որ մինչեւ տարեվերջ մադրիդյան սկզբունքները, հիմնական ձեւով, կներկայացվեն հաստատմանՙ Հայաստանին եւ Ադրբեջանին:

No comments: