Wednesday, December 2, 2009

Ադրբեջանական պարբերականի գնահատականն Իլհամ Ալիևի անհետևողականության և անլուրջ հայտարարությունների մասին

Panorama.am. 2-12-2009- Ադրբեջանական դիվանագիտությունը հերթական անգամ ապշեցրել է միջազգային հանրությանը, այդ թվում սեփական ժողովրդին: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Հայտնի է դարձել, որ պաշտոնական Բաքուն ետ է կանչել իր իսկ նախաձեռնությամբ առաջ քաշված «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի վերաբերյալ» նախագիծը, որը ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի կողմից ընդունվել էր դեռևս 2008 թվականի գարնանը: Այդ ժամանակ Մինսկի խումբը ներկայացնող երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան դեմ էին քվեարկել նշյալ օրինագծին: Նմանատիպ մոտեցումը պաշտոնական Բաքվին վրդովմունք էր առաջացրել, և նա իր քննադատության վեկտորն ուղղել էր Մինսկի խմբի համանախագահներին: Նշենք, որ հերթական քննարկումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 3-ին, բայց ադրբեջանական կողմը փաստաթուղթ ետ է կանչել: ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից «Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հաղորդել են, որ փաստաթղթի ետ կանչման նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանին: Վերոնշյալ փաստին է անդրադարձել նաև ադրբեջանական «Ազադլըգ» պարբերականը: Թերթի մեկնաբանը, ՄԱԿ-ում նախատեսված քննարկման տապալումը վերագրել է նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ այս դեպքը գալիս է ևս մեկ անգամ փաստելու նախագահի անհետևողականության ու կատարած հայտարարությունների անլրջության մասին:

No comments: