«Լրագիր» 18-2-2010- Երբ լսում ես, թե ինչպես են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նկարագրում հայ-թուրքական սահմանի բացումից Հայաստանի ստանալիք տնտեսական օգուտները, մտածում ես, որ կամ այդ մարդիկ են մեղմ ասած միամիտ, կամ Հայաստանի քաղաքացիներին են մեղմ ասած դրել միամիտի տեղ: Հայ-թուրքական սահմանի բացման դրախտային էֆեկտի մասին հայ ժողովրդին շատերն են ավետել` թե Արժույթի միջազգային հիմնադրամի, թե Համաշխարհային բանկի, թե հայ-թուրքական գործընթացի մեջ ներգրավված արեւմտյան տերությունների բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները:
Ենթադրվում է, որ տասնամյակներ շարունակ գործ ունենալով Հայաստանի հետ, մինչեւ ուղն ու ծուծն ինֆորմացված լինելով Հայաստանի տնտեսա-քաղաքական բարքերի եւ դրանց կրողների մասին, շատ լավ պատկերացնելով Հայաստանի թե կառավարման համակարգի ձեւավորման մեխանիզմը, թե կառավարման մեխանիզմը, այդ մեխանիզմը ղեկավարողների նկարագիրը, աշխարհայացքը, պատկերացումները պետություն, իշխանություն, քաղաքացի, օրենք եւ իրավունք, ազատություն հասկացությունների մասին, այդ արտասահմանցի պաշտոնյաները պետք է որ ձեռնպահ մնային դրախտի նկարագրության հարցում:
Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջապես ենթակա է իշխանությանը: Եթե որեւէ մի քիչ թե շատ ազդեցիկ գործարար չի գտնվում իշխանության քաղաքական նախասիրությունների տիրույթում, ապա առաջանում են նրա գործունեության լուրջ խնդիրներ: Օրինակների հարցում միջազգային կառույցներին օգնելու հարկ թերեւս չկա, քանի որ Հայաստանում նրանց տարատեսակ ներկայացուցչություններն ու տարբեր առաքելությունների պարբերական այցելությունը պետք է որ բավարար միջոցներ լինեն իրավիճակին համակողմանի ծանոթ լինելու համար: Հայաստանի տնտեսության մրցակցային գրեթե զրոյական մակարդակը պայմանավորված է ոչ թե հայ-թուրքական սահմանի փակ լինելով, այլ իշխանության կամքով: Իշխանությունն է տնտեսությունը բաժանել մենատերերի միջեւ, դարձել նրանց փայատեր, սկսել նրանց միջոցով զբաղվել բիզնեսով:
Կարող է արդյոք որեւէ մի միջազգային “էմիսար”, որ Հայաստան է գալիս ու պարբերաբար զբաղվում հայ-թուրքական սահմանի բացման գովազդով, բացատրել, թե ինչպես է հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանում չեզոքացնելու բիզնեսի եւ իշխանության սերտաճումը: Որն է լինելու այդ մեխանիզմը, որով չեզոքացվելու է Հայաստանի զարգացման այդ կարեւորագույն խոչընդոտներից մեկը: Որն է լինելու այն մեխանիզմը, որը խանգարելու է հայ-թուրքական սահմանից ստացվելիք տնտեսական որեւէ շահ բաժանել այնպես, ինչպես մինչեւ հիմա բաժանվել եւ բաժանվում է որեւէ այլ տնտեսական շահ: Ինչպես որ եղածն է քվոտավորվում ու բաժանվում ըստ իշխանության հայեցողության, այդպես էլ բաժանվելու է հայ-թուրքական սահմանի “բերածը”: Համենայն դեպս, դեռ որեւէ մեկը չի ներկայացրել այն մեխանիզմը, որը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում փոխելու է տնտեսական շահի բաշխման որակը եւ ձեւը:
Իսկ Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խնդիրը հենց դա է, որ ձեւավորվի իրապես ազատական տնտեսություն, մրցակցային պայմաններ, եւ քաղաքացիներն իրենք իրենց ունակությունների, կրթվածության, մասնագիտական որակների չափով որոշեն զարգացման չափն ու բարեկեցության աստիճանը: Այլապես գուցե ապրանքներն ու ծառայությունները մի քիչ էժանանան, մի քիչ էլ էժանանա ու ավելանա արտահանումը: Բայց չէ որ դա չէ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ընդհանրապես քաղաքակրթական զարգացման առանցքային խոչընդոտը: Կարելի է իհարկե “ձուկ տալ” եւ կշտացնել քաղաքացիներին, բայց էականը “նրանց ձուկ բռնելու” հնարավորություն տալն է: Իսկ թե ինչպես է դա տալու հայ-թուրքական սահմանը, եթե Հայաստանում ոչ թե օրենքը, այլ իշխանության կամքն է որոշում քաղաքացիների հնարավորության սահմանը, դա որեւէ միջազգային մասնագետ չի բացատրել ու չի բացատրում, եւ թերեւս չի էլ բացատրի, որովհետեւ դա արդեն լուրջ խնդիր է: Նրանց համար ավելի հեշտ է Հայաստանի քաղաքացուն գայթակղել “էժան կալբասով”, համարելով երեւի, որ հայաստանցուն դա էլ հերիք է, էլ հնարավորությունն ինչ է անում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆThursday, February 18, 2010
ՈՎ Է ԲՌՆՈՒՄ ՁՈՒԿՆ ՈՒ ԲԱԺԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment