Haynews.am. 13-5-2010- Ինչպես փոխանցում է TRT-ն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես ստորագրեց սահմանադրական բարեփոխումների օրինագիծը, որը, վավերացվելով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, սպասում էր նաև երկրի նախագահի հաստատմանը: Այսպիսով, այժմ սահմանադրական բարեփոխումների օրինագիծն անարգել կդրվի հանրապետական հանրաքվեի, որի արդյունքում էլ կորոշվի նրա բախտը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, չնայած ընդդիմադիր դաշտի դիմադրությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվեց:
Այժմ Թուրքիայում գործում է դեռևս 1982 թվականին ռազմական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրությունը, որը չի փայլում ժողովրդավարությամբ:Thursday, May 13, 2010
Թուրքիայի նախագահը նույնպես վավերացրեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը
Haynews.am. 13-5-2010- Ինչպես փոխանցում է TRT-ն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես ստորագրեց սահմանադրական բարեփոխումների օրինագիծը, որը, վավերացվելով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, սպասում էր նաև երկրի նախագահի հաստատմանը: Այսպիսով, այժմ սահմանադրական բարեփոխումների օրինագիծն անարգել կդրվի հանրապետական հանրաքվեի, որի արդյունքում էլ կորոշվի նրա բախտը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, չնայած ընդդիմադիր դաշտի դիմադրությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվեց:
Այժմ Թուրքիայում գործում է դեռևս 1982 թվականին ռազմական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրությունը, որը չի փայլում ժողովրդավարությամբ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment