Thursday, May 27, 2010

ՆԱՏՕ–ում նախկին դեսպան. «ԱՄՆ–ը պետք է աշխուժացնի իր ջանքերը»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Ջոն Հոպկինսի անվան համալսարանի Անդրատլանտյան հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի գլխավոր խորհրդական Կուրտ Վոլկերն (Kurt Volker) ասել է, թե ԱՄՆ-ը պետք է Լեռնային Ղարաբաղի տարածքների վերաբերյալ աշխուժացնի ջանքերը, որպեսզի վեճը կարգավորվի։ -Այս խնդրի վրա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրոպան աշխատում են արդեն տարիներ, և հնարավոր է, խնդրի կարգավորման ընդհանուր ուրվագծերը նախատեսված են,-«The Washington Post»-ին տված հարցացրույցի ժամանակ ասել է Վոլկերը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմամբ տարածաշրջանում կզարգանան զբոսաշրջությունը, առևտուրը, տնտեսական հարաբերությունները։ Վոլկերը կարծում է, որ հայ-ադրբեջանական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ղեկավարությամբ, Եվրոպայի անվատնգության և համագործակցության կազմակերպության ու Մինսկի խմբի հանդիպումների շրջանակում հավաքել արտգործնախարարներին։

No comments: