Thursday, May 13, 2010

Յոթ տարում Թուրքիան ատոմակայան կունենա

Թուրքիան և Ռուսաստանը պայմանագիր են կնքել, որը թույլ կտա ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությանը ատոմակայան կառուցել Թուրքիայի հարավում: Գործարքը կազմում է 20 միլիարդ դոլար: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսվում է ատոմակայանի կառուցումն ավարտել յոթ տարում: Այսպիսով Թուրքիան կհամալրի ատոմային էներգիա արտադրող երկրների շարքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթը»:

No comments: