Monday, June 14, 2010

Աղետի գոտու շինարարությունը կավարտվի 2012թ.

Теrt.am- Այս տարի աղետի գոտում՝ Շիրակի և Լոռու մարզերում, բնակարանով կապահովվի 1624 ընտանիք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։ Գյումրիի «Անի» և «Մուշ» թաղամասերում նախատեսվում է կառուցել 59 շենք՝ 3030 բնակարանով։ Դրանցից 22-ը՝ 1056 բնակարանով, շահագործման կհանձնվեն այս ամսվա վերջին։ Գյումրիի «Մուշ 2» թաղամասում կառուցված 1056 բնակարանները բաշխելու նպատակով արդեն անցկացվել է 6 վիճակահանություն, որոնց մասնակցել է 810 ընտանիք։ Մնացած ընտանիքներին բնակարան հանձնելու վիճակահանությունը նախատեսվում է անցկացնել մինչև հունիսի 25-ը։ Սպիտակում կառուցվող նոր թաղամասում արդեն պատրաստ է 2 և 3 սենյականոց 220 բնակելի տուն, որոնք շահագործման կհանձնվեն հուլիսի 15-ին։ Ըստ նախարարի՝ աղետի գոտու շինարարության ծրագիրը նախատեսվում է ավարտել 2012թ.։ Լոռու մարզի 24 գյուղերում, Սպիտակում և Շիրակի մարզի 11 գյուղերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի ընդհանուր արժեքը 26 մլրդ դրամ է, իսկ Գյումրիինը՝ 39 մլրդ դրամ։

No comments: