Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ Թուրքիայում նախապատրաստվում էր մահափորձ, որը կանխվել է թուրքական և ռուսական հետախուզական ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: Այս մասին է գրում թուրքական Sabah օրաթերթը` ներկայացնելով գործողության հետ կապված որոշ մանրամասներ:
Պարբերականի փոխանցմամբ` Պուտինի` Թուրքիա կատարելիք այցելությունից առաջ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ահազանգ է ստանում, որ «Սև այրիներ» խմբավորման գրոհային Յ.Ի.-ն պատրաստվում է մահափորձ իրականացնել Ռուսաստանի վարչապետի դեմ նրա այցելության ընթացքում: Ահազանգից հետո ոտքի են հանվում թուրքական հետախուզական ծառայության աշխատակիցները, որոնք արտակարգ միջոցառումներ են իրականացնում հնարավոր բոլոր այն վայրերում, որտեղից կարող էր Թուրքիա ներթափանցել չեչեն կին մահապարտը:
Թուրքական անվտանգության ուժերի աշխատանքներին միանում են նաև Պուտինից առաջ Թուրքիա ժամանած ռուսական հետախուզության աշխատակիցները:
Իսկ Պուտինի ժամանումից հետո նրա անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվում է հետախուզության աշխատակիցներից բաղկացած 11 հոգանոց հատուկ թիմ, որն ամենուրեք ուղեկցում էր Ռուսաստանի վարչապետին:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment