Որքան էլ վրաց հասարակական եւ քաղաքական խմբավորումները տարբաժան լինեն, սակայն մասնավորապես Վրաստանում հայկական հարցի մասով նրանք միասնական են իրենց տեսակետների, տրամադրությունների եւ ատելության մեջ: Դրան ի պատասխան, Հայաստանի ղեկավարությունը Ջավախքից դուրս եկած քաղաքականապես եւ մարդկային տեսակետից թերարժեք մարդկանց եւ հայաստանի պսեւդոազգայնական կուսակցությունների ղեկավարներին սովորեցնում էր պահպանել քաղաքակիրթ մոտեցումներ Վրաստանում հայկական հարցի հանդեպ: Հայաստանի քաղաքականության, ավելի ճիշտ դրա բացակայության, իսկ ավելի շուտ ձեռնածությունների արդյունքում Ջավախքում կազմալուծվել են ավանդական շատ հասարակական կառույցներ, փորձ է արվել դրանք փոխարինել բացահայտ կրիմինալ խմբավորումներով:
Այնուամենայնիվ, հակառակ այս դիվերսիաներին, հասարակական եւ քաղաքական ուժերը ոչ միայն վերապրել են, այլեւ ձեռք բերել նոր հնչեղություն, նոր ադեպտ եւ գլխավորը` ձեռնամուխ են եղել Վրաստանի հայերի իրավունքների հանդեպ խտրական քաղաքականությանը դիմադրություն կազմակերպելու կոնկրետ գործողությունների: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանը, որպես գործընկեր եւ նույնիսկ ոչ գործընկեր, ոչ մեկին պետք չէ: Այս երկրի ղեկավարները ոչ միայն սպառել են իրենց ֆունկցիաներն ու դերը, այլեւ իրենց վիճակը տարածել են Վրաստանի եւ նրա ողջ ընտրախավի վրա: Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն շտապում խթանել իշխանության փոփոխությունը Վրաստանում, քանի որ դրա համար որեւէ անհրաժեշտություն չկա, կապված այն բանի հետ, որ այս երկրի ողջ ընտրախավը բացարձակապես իդենտիկ է թե ինտելեկտուալ, թե գաղափարական տեսակետից, եւ ամեն ինչ նորից կկրկնվի:
Մ. Սահակաշվիլին շրջում է աշխարհով մեկ, փորձելով պարզել, թե որքանով են փոխվել Արեւմուտքի դիրքորոշումներն իր եւ իր երկրի վերաբերյալ: Նրա այցերը Վաշինգտոն եւ Փարիզ պարզապես ինքնածաղր ու կատակերգություն էին: Եւ Վաշինգտոնում, եւ Փարիզում նրա գլխավոր “զրուցակիցները” դարձան հայերը, ընդ որում, գնալով այս հանդիպումները հայերի հետ ժողովրդավարության “փարոսի” համար ավելի տհաճ են դառնում: Ամեն մի փուլում հայկական կազմակերպությունները ցույց են տալիս, որ Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության համար նրանք առանց Հայաստանի իշխանության էլ կարող են: Դա լիովին իրական է, եւ մնում է միայն համակարգել ջանքերը:
Արդեն բավական վաղուց առավել բարձր վճարվող եւ պրոֆեսիոնալ փորձագիտական գնահատականներն ու վերլուծությունները Վրաստանի մասին Արեւմտյան կառույցների համար պատրաստում են հայ փորձագետները: Թե ինչու է այդպես, առայժմ չեն հասկանում իրենք` հայ փորձագետները: Համենայնդեպս, վրաց փորձագետները ոչ մեկին հետաքրքիր չեն, եւ միայն նրանց կամ անգաժավորված բրիտանացի ու ամերիկացի փորձագետների գնահատականներով ոչ ոք չի պատրաստվում սահմանափակվել: Սակայն նույնիսկ այս ոլորտում Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը գնալով մարում է: ներկայում “վրացական միջանցքը” դադարել է սուվերեն լինել, եւ նրա անվտանգ գործունեությունը ապահովում է Ռուսաստանը, իսկ Վրաստանը, սեղմված լինելով ԱՄՆ երկու էկզիստենցիալ հակառակորդների` Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ, դառնում է ընդամենը “երրորդ կարգի ոչ սուվերեն միջանցք (երրորդ կարգի ոչ սուվերեն տարանցիկ-խողովականման միջանցքը մերան է իսկական վրացական բաժակաճառի համար):
Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Մ. Սահակաշվիլին բավական հուզավառ հայկական երիտասարդական կազմակերպությանն առաջարկեց ինչ որ թղթեր նետել աղբարկղը: Աղբի մասին նման գանգատը դառնալու է վրաց նախագահի լեզվաբանական եւ տրամաբանական ոճի մասը: Այս իրավիճակը ուղեկցելու է նրան ողջ աշխարհում, ուր նրան տանի ճակատագիրը, ներկայում եւ ապագայում:
Անտարբեր չեն մնա նաեւ բուն Վրաստանի հայերը, ովքեր, գործնականում, անտեսեցին տեղական ինքնակառավարման վերջին ընտրությունները, որոնք անցկացվեցին Շեվարդնաձեի ու Աբաշիձեի դեղատոմսերով: Հայերը գերադասեցին երաշխավորագրերը, որոնք առաջարկվել էին նրանց քաղաքական նախագծողները դեռ շատ տարիներ առաջ, այսինքն` չեն մասնակցել ընտրություններին: Այս պրակտիկան Վրաստանի համար ավելի սարսափելի կդառնա, քան ընդդիմության ակցիաները, որի առջեւ կանգնած է թերեւս ամենակարեւոր խնդիրը` ցույց տալ, որ ոչ ամբողջ վրացական էլիտան է տառապում քրոնիկ ֆոբիաներով ու շովինիզմով; Ինչ վերաբերում է Սահակաշվիլիին, վաղուց է պետք նետել սեղմօղակը: Սակայն դա անել այնպես, որ այդ պաշտոնի հետագա թեկնածուները տեսնեն, թե ինչ է սպասում իրենց:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment