Tert.am. 14-6-2010- Օրեր առաջ «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո հիմա էլ Իրանն է որոշել օգնություն ցուցաբերել Գազայի հատվածին:
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Իրանի պետական ռադիոն, տեղեկացնում են, որ առաջին նավը` բեռնված սննդամթերքով և շինանյութով, երեկ շարժվել է Գազայի ուղղությամբ: Նավը տեղ կհասնի այս շաբաթվա ընթացքում: Իսկ երկրորդ նավը Գազայի հատված կմեկնի ուրբաթ:
Ակցիան կազմակերպել է իրանական «Հանուն պաղեստինցի ազգի պաշտպանության» հասարակական կազմակերպությունը։
Ենթադրվում է, որ նավում կարող են լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների զինվորներ: Օրեր առաջ իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել էր, որ այաթոլլա Համենեիի հրամանի դեպքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները պատրաստ են ուղեկցել դեպի Գազա մեկնող նավերին:
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment