Tert.am. 14-6-2010- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախապես տեղյակ է եղել իսրայելական զինուժի` «Ազատության տորմիղի» դեմ իրականացվելիք գործողությունների մասին: Այս մասին է փոխանցում թուրքական մամուլը` վկայակոչելով Իսրայելում լույս տեսնող Arutz Sheva պարբերականը:
Իսրայելական պարբերականը, վկայաբերելով ամերիկյան դիվանագիտական անանուն աղբյուրները, գրում է, որ նախքան գործողությունը Թել Ավիվը բանակցել է Բարաք Օբամայի հետ, և Սպիտակ տան ղեկավարը հավանություն է տվել գործողությանը` միաժամանակ նախազգուշացնելով, որ Վաշինգտոնը կտրականապես դեմ է անհամաչափ ուժի կիրառմանը:
Թուրքական մամուլն իր հերթին հիշեցնում է, որ միջադեպի առնչությամբ ամերիկյան վարչակազմը հայտարարել էր, թե գործողության առնչությամբ որևէ տեղեկության չի տիրապետել:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment