Իսրայելի սուպերմարկետներում այսուհետև չեն վաճառվելու թուրքական արտադրության ապրանքներ:
Իսրայելական Kanal 10 հեռուստաալիքի փոխանցմամբ` Իսրայելում գործող սուպերմարկետների ամենախոշոր ցանցերից մեկը՝ Rami Levy-ն, «Ազատության տորմիղի» և իսրայելական զինուժի միջև տեղի ունեցած միջադեպից հետո որոշում է կայացրել այլևս չվաճառել թուրքական արտադրության ապրանքատեսակներ:
Նման որոշում է կայացրել նաև Mega սուպերմարկետների ցանցը: Բացի այդ, ընկերությունը որոշում է կայացրել նաև Թուրքիայում դադարեցնել ալյուրի և մակարոնեղենի արտադրությունը:
Իսրայելական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ շուտով բոյկոտին կմիանա նաև Իսրայելում գործող Supersol ամենախոշոր սուպերմարկետների ցանցը:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment