Thursday, July 1, 2010

Դավիթ Ջամալյան. «Եթե մենք թույլ լինեինք, նրանք այդ հենակետը գրաված կլինեին»

ՀՀ Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը «Հենարան»-ում անդրադառնալով հունիսի 18-ի գիշերը ադրբեջանցիների իրագործած դիվերսիային ասաց, որ հոգեբանական առումով այն ադրբեջանցիների համար ձախողվել է, ու բարոյահոգեբանական առումով մենք առավելություն ունենք: «Եթե մենք թույլ լինեինք, նրանք այդ հենակետը գրաված կլինեին»,- ավելացրեց Դավիթ Ջամալյանը: Նա հերքեց այն լուրերը, թե հայ զինվորները չեն կռվել կամ այդ պահին քնած են եղել:

No comments: