Tert.am. 14-7-2010- «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ինչ–որ բան է հերքում կամ մերժում։ Մերժում էին նաև Փարիզյան սկզբունքները, որոնք դրվեցին Քի Վեսթում թղթի վրա, մերժում էին, երբ Մադրիդյան առաջարկներն արվեցին 2007թ. նոյեմբերին։ Մերժում են ԵԱՀԿ–ի կողմից արված առաջարկը հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման վերաբերյալ։ Մերժում են ՀՀ կողմից արված առաջարկը՝ ուժի սպառնալիքի չկիրառման պայմանագիր ստորագրել»,– այսօր Լեհաստանի արտգործնախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է խոսել, այսպես ասած, դեկտեմբերյան առաջարկների մասին։
«Իրականությունն այն է, որ 2007թ. նոյեմբերից հետո, երբ պաշտոնական առաջարկ արվեց, Մադրիդյան փաստաթուղթը ներկայացվեց կողմերին, այդ փաստաթուղթը պաշտոնապես ներկայացվեց Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը։ Այդ ժամանակից մինչև այս պահը մի քանի աշխատանքային առաջարկություններ են եղել՝ հիմնված հենց այս փաստաթղթի վրա։ Այդ փաստաթղթերից մեկը ներկայացվեց 2007թ. դեկտեմբերին, և Ադրբեջանը պատրանք ուներ, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա հենց այդ փաստաթղթի վրա՝ որոշ բացառություններով։ Ի՞նչ է նշանակում որոշ բացառություններ»,– ասաց նա։
Շարունակելով՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ դրանից հետո՝ 2009–2010թթ համանախագահների կողմից մի քանի աշխատանքային առաջարկներ են ներկայացվել, և Սոչիում այս տարվա հունվարին երկու երկրների նախագահների կայացած հանդիպման ժամանակ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։
«Եվ այդ բանակցությունների արդյունքում հունիսի 17–ին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ Մադրիդյան սկզբունքների նոր առաջարկ ներկայացվեց։ Եվ Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման գլխավոր հարցը հենց դա է՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները հենց այն հիմքի վրա, որը ներկայացվել է հունիսի 17–ին Սանկտ Պետերբուրգում»,– հայտարարեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նկատենք, որ երկու նախարարների մամուլի ասուլիսին ապահովված չէր որակյալ թարգմանություն։ Լեհերենից հայերեն և հայերենից լեհերեն թարգմանող աղջիկն այնքան դժվարությամբ էր թարգմանում, որ ինչ–որ պահից սկսած՝ ասուլիսը դարձավ «անգլալեզու», իսկ «թարգմանչի» պարտականություններն սկսեց կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։Wednesday, July 14, 2010
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ինչ–որ բան է հերքում կամ մերժում. Հայաստանի արտգործնախարար
Tert.am. 14-7-2010- «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ինչ–որ բան է հերքում կամ մերժում։ Մերժում էին նաև Փարիզյան սկզբունքները, որոնք դրվեցին Քի Վեսթում թղթի վրա, մերժում էին, երբ Մադրիդյան առաջարկներն արվեցին 2007թ. նոյեմբերին։ Մերժում են ԵԱՀԿ–ի կողմից արված առաջարկը հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման վերաբերյալ։ Մերժում են ՀՀ կողմից արված առաջարկը՝ ուժի սպառնալիքի չկիրառման պայմանագիր ստորագրել»,– այսօր Լեհաստանի արտգործնախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է խոսել, այսպես ասած, դեկտեմբերյան առաջարկների մասին։
«Իրականությունն այն է, որ 2007թ. նոյեմբերից հետո, երբ պաշտոնական առաջարկ արվեց, Մադրիդյան փաստաթուղթը ներկայացվեց կողմերին, այդ փաստաթուղթը պաշտոնապես ներկայացվեց Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը։ Այդ ժամանակից մինչև այս պահը մի քանի աշխատանքային առաջարկություններ են եղել՝ հիմնված հենց այս փաստաթղթի վրա։ Այդ փաստաթղթերից մեկը ներկայացվեց 2007թ. դեկտեմբերին, և Ադրբեջանը պատրանք ուներ, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա հենց այդ փաստաթղթի վրա՝ որոշ բացառություններով։ Ի՞նչ է նշանակում որոշ բացառություններ»,– ասաց նա։
Շարունակելով՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ դրանից հետո՝ 2009–2010թթ համանախագահների կողմից մի քանի աշխատանքային առաջարկներ են ներկայացվել, և Սոչիում այս տարվա հունվարին երկու երկրների նախագահների կայացած հանդիպման ժամանակ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։
«Եվ այդ բանակցությունների արդյունքում հունիսի 17–ին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ Մադրիդյան սկզբունքների նոր առաջարկ ներկայացվեց։ Եվ Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման գլխավոր հարցը հենց դա է՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները հենց այն հիմքի վրա, որը ներկայացվել է հունիսի 17–ին Սանկտ Պետերբուրգում»,– հայտարարեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նկատենք, որ երկու նախարարների մամուլի ասուլիսին ապահովված չէր որակյալ թարգմանություն։ Լեհերենից հայերեն և հայերենից լեհերեն թարգմանող աղջիկն այնքան դժվարությամբ էր թարգմանում, որ ինչ–որ պահից սկսած՝ ասուլիսը դարձավ «անգլալեզու», իսկ «թարգմանչի» պարտականություններն սկսեց կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment