Haynews.am. 14-7-2010- Վերջերս Հայաստան և Արցախ այցելած Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության կազմում եղել են ոչ միայն Ֆրանսիա-Հայաստան, այլ նաև Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության պատգամավորական խմբերի ներկայացուցիչները։ Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Նա նշել է, որ յուրաքանչյուր պատվիրակություն, որն այցելում է Հայաստան, «բոլորովին նոր, ճշգրիտ պատկերացում է ստանում մեր քաղաքական, տնտեսական և մշակութային առաջընթացի, և ինչու չէ, դժվարությունների մասին»։
Նա ճանաչողական այցով Հայաստան է հրավիրել Եվրոպական խորհրդարանում, մասնավորապես այդ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացված բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներին` «մեր երկիրը մոտիկից տեսնելու, հոգևոր և պատմամշակութային արժեքներին ծանոթանալու և հայ ժողովրդի հյուրընկալությունը վայելելու համար»։
Wednesday, July 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment