Panorama.am. 1-7-2010- Հայոց Համազգային շարժում կուսակցության ներսում ոչ մի անառողջ մթնոլորտ էլ չկա: Այսօր ասուլիսում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ՀՀՇ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի մեջ խառն է իշխանությունների ձեռքը, ասաց. «Շուտով կլինի ՀՀՇ հերթական համագումար, ամեն ինչ նորմալ է»:
Այն դիտարկմանը, թե կուսակցության նախագահն ու փոխնախագահը հրաժարական տվեցին, ՀԱԿ ներկայացուցիչը մեկնաբանություն չտվեց. «Դրա մասին բազմիցս խոսվել է. այդ մասին հարցերն ուղղեք ՀՀՇ ղեկավարությանը և ոչ թե ինձ»:
Նկատենք, որ ՀՀՇ համագումարը տեղի է ունենալու հուլիսի 17-ին:
Thursday, July 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment